Իրաքն ավարտին է հասցրել Քուվեյթին տրամադրվող փոխհատուցումը

Իրաքի կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ փոխհատուցելու է Պարսից ծոցի պատերազմի հետևանքով  Քուվեյթին տրամադրվող 52,4 միլիարդ դոլար գումարը:

Բանկի տարածած հայտարարության համաձայն՝ Իրաքն ամբողջությամբ կատարել է Քուվեյթին տրամադրվող փոխհատուցումը, որը ՄԱԿ-ի Փոխհատուցման հանձնաժողովը, համաձայն Անվտանգության խորհրդի 687 բանաձևի, սահմանել էր 52,4 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Իրաքի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ Քուվեյթին որպես  փոխհատուցում տրվող 44 միլիարդ դոլարը Իրաքն արդեն վճարել էր:

Նշենք, որ 1991 թվականին ձևավորվել էր ՄԱԿ-ի Փոխհատուցման հանձնաժողովը , որը Բաղդադին պարտավորեցրել էր վճարել 52.4 միլիարդ դոլարի փոխհատուցում Քուվեյթի պետական կազմակերպություններին, ընկերություններին, անհատներին և այլոց, ովքեր ուղղակի վնասներ են կրել Պարսից ծոցի պատերազմի հետևանքով:

Իրաքը դադարեցրել էր վճարումներ կատարելը 2014 թվականին ԻՊ-ի դեմ պատերազմի ժամանակ, քանի որ այն վերահսկում էր Իրաքի մեկ երրորդ հատվածը: Փոխհատուցման վճարումները Իրաքը շարունակել է կատարել 2018 թվականից:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի ճգնաժամը սկսվել էր 1990 թվականի հուլիսին, երբ Իրաքը՝ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեց Քուվեյթ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here