Իրաքցիները Պաղեստինին զորակցող ցույց են անցկացրել

161

Տասնյակ հազարավոր իրաքցիներ հավաքվել են երկրի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում՝ ի զորակցություն Պաղեստինի:

Հավաքը կազմակերպել է Իրաքի հայտնի շիա հոգևորական և քաղաքական գործիչ Մուկթադա Ալ-Սադրը:

«Ո՛չ օկուպացիային: Ո՛չ Ամերիկային»,- վանկարկել են Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները: