Իրաքցի ցուցարարները վերահսկողություն են սահմանել երկրի գլխավոր նավահանգստի վրա


Իրաքում օր օրի ավելի են ահագնանում հակառավարական բողոքի ակցիաները։ Ոստիկանության և ցուցարարների միջև բուռն բախումները հասել են երկրի գլխավոր նավահանգիստ `Ումմ-Քասր:

Սկզբում ցուցարարները փակել են դեպի նավամատույց տանող բոլոր ճանապարհները, ապա վերահսկողություն սահմանել նավահանգստի վրա: Արդյուքնում նավահնագստի աշխատանքը դադարեցվել է։ Ի դեպ, Ումմ-Քասր նավահանգստով է երկիր մտնում ներմուծվող հացահատիկի, բուսական յուղերի և շաքարի մեծ մասը։

Նշենք, որ Իրաքում բողոքի ակցիաների պատճառը քաղաքացիների դժգոհությունն է գործող կառավարությունից ։

Ըստ իրաքցիների՝ իշխանությունները չեն կարողացել բարելավել կյանքի որակը, նվազեցնել գործազրկությունը և վերացնել կոռուպցիան։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here