Լապիդը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների վերականգնումից հետո

Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այ բանից հետո, երբ երկու երկրները հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին:

«Վարչապետը և նախագահը համակարծիք են եղել, որ այս վերջին զարգացումը կարևոր և լրացուցիչ շերտ է հարաբերությունների ամրապնդման գործում, որը կնպաստի բազմաթիվ ձեռքբերումների», — նշված է Լապիդի գրասենյակի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ սեպտեմբերից կվերականգնվեն թռիչքները Իսրայելից դեպի Թուրքիա:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here