Լավրովը մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը:

«Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- ասաց Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։ Լավրովը հույս հայտնեց, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here