Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

131

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրքական իշխանական TRT լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Ֆիդանը ընդգծել է «խաղաղության պայմանագրի՝ պահ առաջ ստորագրելու կարևորությունը»։