Լիբանանի բանակի հրամանատարն հանդիպել է հայազգի պատգամավորներին

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և Կենտրոնական կոմիտեի անդամ Պարույր Տեր-Ղուկասյանը հանդիպել են Լիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին «Facebook»-ի իր պաշտոնական էջում գրել է Հակոբ Բագրատունին:

Հանդիպման ընթացքում ընթացքում կողմերը քննարկել են Լիբանանում տիրող ընդհանուր իրավիճակը և առաջիկա զարգացումները:

ՀՅԴ պատվիրակությունն Աունին հայտնել է «Դաշնակցություն» կուսակցության անվերապահ աջակցությունը լիբանանյան բանակին:

Իր հերթին Աունը շեշտել է, որ բանակը պետք է շարունակի առավելագույնս կատարել իր առաքելությունն՝ անկախ երկրում տիրող քաղաքական բևեռացված իրավիճակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանազատման գործընթացի, զինված ուժերին առնչվող այլ մարտահրավերների շուրջ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here