Լիբանանի նոր վարչապետ է նշանակվել Կրթության նախկին նախարար Հասսան Դիաբը

Լիբանանի վարչապետ է նշանակվել ակադեմիկոս և կրթության նախկին նախարար Հասսան Դիաբը: Նա խորհրդարանական խորհրդակցությունների ժամանակ ստացել 128 պատգամավորից 69-ի աջակցությունը՝ առաջ անցնելով ՄԱԿ-ում Լիբանանի նախկին դեսպան Նավաֆ Սալամից:

Վարչապետ ընտրվելուց հետո Դիաբը հրավիրվել է Բաաբդա նախագահական պալատ և ստացել «կառավարության ձևավորելու հանձնարարական»:

60-ամյա Հասսան Դիաբը Կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014թթ.: Նրա թեկնածությանը աջակցել են «Հեզբոլլահ»-ը և իր աջակիցները:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here