Լիբանանցի երկու պատգամավորների ունեցվածքի վրա կալանք է դրվել Բեյրութի նավահանգստի պայթյունի պատճառով

Լիբանանում որոշվել է ժամանակավոր կալանք դնել երկու պատգամավորների ունեցվածքի վրա երկու տարի առաջ տեղի ունեցած Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննության գործի շրջանակներում: Այս մասին գրում է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրները:

«Դատավոր Նաջահ Իտանին 100 միլիարդ լիբանանյան ֆունտին համարժեք ժամանակավոր արգելանք է կիրառել պատգամավորներ Ալի Հասան Խալիլի և Ղազի Զեյթերի ունեցվածքի վրա», — հավելել են աղբյուրները:

Նշենք, որ երկու նախկին նախարարներն էլ հարցաքննվել են պայթյունի գործով:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here