ԼՂ-ն լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ. Մեթյու Միլլեր

93

Միացյալ Նահանգները կարծում է, որ ԼՂ-ն լքած բնակչությունը վերադառնալու իրավունք ունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

«Ես, սակայն, կասեմ` մենք նախկինի պես հավատում ենք` մարդիկ, որ լքել են ԼՂ-ն, իրավունք ունեն տուն վերադառնալ, եթե ցանկանան դա անել»,- ասել է նա: