Կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան, նա վերադարձել է Հայաստան

Կանխվել է Ադրբեջանում ծնված Հայաստանի քաղաքացու սխալմամբ վտարումը Ռուսաստանից Ադրբեջան, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ անձը Ռուսաստանում կատարել է վարչական իրավախախտում և դատարանի որոշմամբ պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության և վտարվեր Ռուսաստանից։

Որոշման ներածական մասում դատարանը թյուրիմացաբար նշել է, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և այդ պայմաններում առկա է նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ, սակայն Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ գործընթացը կասեցվել է, որոշման մեջ անճշտությունը վերացվել և անձը վերադարձվել է Հայաստան, ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here