Կատարի արտգործնախարարը կմեկնի Թեհրան

Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմադ բըն Աբդուլռահման Ալ-Թանին հունվարի 27-ին մեկնելու է Թեհրան: Այս մասին տեղեկացնում է Aljazeera-ն:

Կայքի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկելու են տարածաշրջանային զարգացումները:

Նշենք, որ հունվարի 25-ին Կատարի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ ղեակավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, դրանք զարգացնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

Ավելի վաղ հունվարի 11-ին Դոհա կատարած այցի շրջանակներում Աբդոլլահիանը հանդիպել էր Կատարի էմիր շեյխ Թամիմ բըն Համադ Ալ-Թանիի, ինչպես նաև արտգործնախարար Մուհամմադ Ալ-Թանիի հետ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here