ՀՀ ԱԳ նախարարը Ռուբինյանի և գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here