ՀՀ ԱԺ փոխնախագահը մի շարք երկրների դեսպաններին է ներկայացրել Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

315

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: