ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան

Սեպտեմբերի 5-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնը: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նորանշանակ դեսպանը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Դեսպան Լիոնին ուղեկցում էր Իսրայելի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի երկրների վարչության պետ Միխալ Հերշկովիչը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here