ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բեյրութում հանդիպել է նախագահ Միշել Աունի հետ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Հանդիպման ընթացքում Լիբանանի նախագահը վերահաստատել է, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան հաջորդ տարի, և դրանք կլինեն «արդար և թափանցիկ»:

Նա նաև կարևորել է բնական ռեսուրսները (մասնավորապես գազը և նավթը) օգտագործելու  Լիբանանի անօտարելի իրավունքը:  Միևնույն ժամանակ Աունը հաստատել է Իսրայելի հետ անուղղակի  բանակցություններ վարելու Լիբանանի  պատրաստակամությունը ծովային սահմանների դեմարկացիայի համար:

Իր հերթին գլխավոր քարտուղարը կոչ է արել Լիբանանի քաղաքական գործիչներին մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և գործել ի շահ երկրի ու նրա ժողովրդի:

Գուտերեշը ևս կարևորել է հաջորդ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, որոնք կայուն ապագայի համար «կարևոր հիմքեր են հանդիսանում»:

Նշենք, որ Գուտերեշը Լիբանան էր մեկնել եռօրյա այցով: Նախատեսվում էր, որ նա հանդիպելու է նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here