Մեկ շաբաթ է՝ Բեյրութի նավահանգստում հրդեհ է

Արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհը։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 7-ին էլևատորներում՝ նյութերի խմորման հետևանքով գազերի արտանետման պատճառով:

Sky News Arabia-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալյամը հստակեցրել է, որ խոսքը դեռ 2020 թվականի օգոստոսի 4-ի պայթյունից հետո էլևատորներում մնացած հացահատիկի մասին է: Նա զգուշացրել է, որ էլևատորները կարող են փլուզվել հրդեհի պատճառով։

«Նման հրդեհներ նախկինում էլ են տեղի ունեցել. կրակը չի մարի, քանի դեռ էլևատորներում հացահատիկ կա»,- ասել է նախարարը:

Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ մանրամասնելով, որ որևէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ միայն մի քանի օր անց կրակը կմարի, որից հետո այն կրկին կբռնկվի:

Արգելվում է որևէ մեկին մոտենալ էլևատորներին՝ զոհերից և կորուստներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 4-ին 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով նավահանգստում ավելի քան 200 մարդ էր մահացել, տուժել 6500-ը, ավերվել 6000 շենք ու շինություն, իսկ ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here