«Մեր թիրախը Պակիստանի տարածքում իրանցի ահաբեկիչներն էին». Իրանի ԱԳ նախարար

Մեր թիրախը Պակիստանի տարածքում իրանցի ահաբեկիչներն էին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ անդրադառնալով Իրաքում և Պակիստանում Իրանի հակաահաբեկչական գործողություններին:

«Մենք թիրախավորել ենք «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը, ոչ թե Պակիստանի քաղաքացիներին, մեր թիրախը Պակիստանի տարածքում իրանցի ահաբեկիչներն էին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Աբդոլլահիանը շեշտել է, որ իրանական կողմը սիրալիրություն չի անում Իրաքի և Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկիչների հետ, որոնք սպառնում են Իրանի անվտանգությանը:

«Մենք հարգում ենք Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն թույլ չենք տա, որ վնասվի Իրանի անվտանգությունը, իսկ Իրաքի ու Պակիստանի անվտանգությունը համարում ենք Իրանի անվտանգությունը»,- հավելել է պաշտոնյան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here