Միջուկային բանակցություններն անցկացվելու են Կատարում. Իրանցի պաշտոնյա

Միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցություններում իրանական պատվիրակության անդամ Մոհամմադ Մորանդին հայտարարել է, որ բանակցություններն անցկացվելու են Կատարում, քանի որ Կատարն Իրանին բարեկամ երկիր է: Այս մասին տեղեկացնում է ISNA լրատվամիջոցը:

Ըստ Մորանդիի՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով ամերիկացիների ու եվրոպացիների համար ծանր պայմաններ են, ուստի համաձայնագիրն ԱՄՆ-ի օգտին է:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ բանակցությունների վերսկսումը համաձայնության ձեռքբերում չի նշանակում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է երաշխավորի, որ նախկինի նման չի լքի համաձայնագիրը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here