Յաիր Լապիդն Իսրայելի Քնեսեթին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրել

Իսրայելական Yesh Atid («Կա ապագա») կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Քնեսեթում (խորհրդարան) օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ընդդիմության առաջնորդ, Քնեսեթի անդամ Լապիդի մամուլի խոսնակը:   

«Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս երբեք»-ը բարոյական հրամայական է, որը պահանջում է անցյալի ճանաչում և ապագայում վայրագությունների կանխարգելման հանձնառություն»,-նշել է խոսնակը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here