Նախորդ տարում Ադրբեջանում գրանցվել է 600-ից ավել ինքնասպանության դեպք

44

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ այդ երկրում 2023 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«2023 թվականին գրանցված ինքնասպանություններից 180-ը տեղի է ունեցել Բաքու քաղաքում, 440-ը՝ երկրի այլ շրջաններում»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ 2022 թվականին ինքնասպանություն էր գործել 609 ադրբեջանցի։