«Շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը». ՀՀ ԱԳՆ-ը՝ Բաքվի հայերի ջարդերի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվի հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ ԱԳՆ-ն շեշտել է էթնիկ զտումների քաղաքականության կանխարգելման հրամայականն ու բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը։

«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, անդամահատվեցին և անհետացան, կես միլիոն մարդ փախստական է ​​դարձել: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականն ու բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here