Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն  կայուն է եղել։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդմամբ, որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here