Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի կայացրել որոշում ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ

1782

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ կերպ առնչություն չունի ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին Ադրբեջանին հանձնելու գործընթացին և որ իրենք այդպիսի որոշում չեն կայացրել։

Ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաևը Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է եկել 2019 թվականին Ռուսաստանից։ 2019 թվականի օգոստոսին Ռուսաստանի իրավապահ մարմինները անակնկալ ձերբակալել էին նրան։ Իսաևի ռուսական անձնագիրը համարվել էր օրինական հիմք չունեցող և ուժը կորցրած։ Արդյունքում նրան տեղափոխեցին արտաքսման ենթակա անձանց պահավայր՝ հետագայում Ադրբեջանին հանձնելու նպատակով։

Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ արգելվեց Իսաևին Ադրբեջանին հանձնել, ինչից հետո բլոգերը եկավ Ուկրաինա։

Իսաևը հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած սուր քննադատություններով, բայց միևնույն ժամանակ պետք է նշել ,որ նա ամենևին էլ ուկրաւնամետ չէ։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին հանձնել է Ադրբեջանին։