Ուկրաինան Իսրայելի վարչապետին առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Այդ մասին հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը:

«Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի և Ուկրաինայի, և Ռուսաստանի նախագահների հետ: Ես ուրախ եմ հայտնել, որ վարչապետը չի ասել «ոչ»,-i24-NEWS-ին տված հարցազրույցում ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Նեթանյահուն ավելացրել է, որ կփորձի ամեն ինչ անել իր ուժերին ներածին չափով:

«Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չի մերժել առաքելությունը, այլ ընդհակառակը, ի ցույց է դրել իր հետաքրքրությունը և օգնելու ցանկությունը»,-ավելացրել է դեսպանը:

Նշենք, որ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի դեսպանը հայտարարությունը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here