Պետդեպի խոսնակն անընդունելի է համարել Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումը

Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորման վերջին միտումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են բերման ենթարկվել։

Դա անընդունելի է, և ԱՄՆ-ն կշարունակի Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»,- շարունակել է Միլլերը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here