Պետդումայի պատգամավորն Էրդողանին խորհուրդ Է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցը»

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել Է, որ Թուրքիայի ղեկավարը պետք Է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը»:

Էրդողանն ավելի վաղ կրկին հայտարարել Էր, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և կշարունակի հետրել ղրիմցի թաթարների վիճակին:

Բալբեկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է. «Թուրքիայի ղեկավարը Ղրիմի իրադրությանը նայում Է խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցով: Հարկավոր Է այն հանել. և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն»:

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել Է, որ Թուրքիայի ղեկավարն ունի Ղրիմ այցելելու գործող առաջարկություն, այդ կերպ նա կարող Է տեղում ուսումնասիրել ղրիմցի թաթարների իրավունքների հետ կապված իրադրությունը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here