ՌԴ կառավարությունում ստորագրել են Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիրը

136

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում։ ՌԴ առաջին գլխավոր հյուպատոսությունը Գյումրիում է։

ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։