Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,- ասաց փոխնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն:

Նշենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որի ընթացքում քննարկվելու է սպառազինության ձեռքբերման հարցը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here