Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ դեսպանին

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղն ընդունել է Դամասկոսում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին: Տեղեկությունը փոխանցում է սիրիական alikhbaria լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում Համուդա Սաբբաղը շեշտել է Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների խորությունն ու դրանք ամրապնդելու համար աշխատելու անհրաժեշտությունը։

Իր հերթին դեսպան Գևորգյանն անդրադարձել է առաջիկայում հայկական պատվիրակության՝ Սիրիա կատարվելիք այցի նախապատրաստական աշխատանքներին` հավելելով, որ այս այցը շատ կարևոր է Հայաստանի համար և նպատակաուղղված է Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here