Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Այսօր առավոտյան Սիրիայում տեղակայված ամերիկյան Ալ-Թանֆ ռազմաբազայի մոտակայքում՝ Սիրիա-Հորդանան-Իրաք սահմանի 55 կիլոմետրանոց եռանկյունաձև տարածքը ենթարկվել է հարձակման անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ինչպես փոխանցում է Al Arabiya-ն, այս մասին հայտարարություն է տարածել միջազգային կոալիցիան՝ նշելով, որ հարձակումը ետ է մղվել: Միջադեպի հետևանքով զոհեր չկան:

 Սակայն կոալիցիան չի նշել, թե ով է պատասխանատու հրթիռակոծության համար:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here