Սիրիայում ԻՊ-ի հերթական հարձակման հետևանքով սպանվել են 9 զինծառայողներ

Սիրիայի Բադիա շրջանում «Իսլամական կազմակերպություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակում է իրականացրել, որի հետևանքով վարչակարգի և նրանց համակիր ռազմական խմբավորումների ինը զինվորներ են սպանվել։ Այս մասին հունվարի  հունվարի 3-ին հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Դիտարանը մանրամասնել է, որ Դեր Զոր և Հոմս նահանգների միջև գտնվող Բադիա  շրջանում մի քանի ռազմական մեքենաներ ընդգրկող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել ԻՊ-ի զինյալների կողմից։ Հարձակման հետևանքով սպանվել են ինը զինծառայողներ, ևս 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իր հերթին սիրիական պետական SANA գործակալությունը, հղում կատարելով տեղական աղբյուրներին, տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները թիրախավորել են վարչակարգի ռազմական ավտոշարասյունը։ Գործակալության տվյալներով սպանվել են ինը և վիրավորվել քսան զինծառայողներ։

Հատկանական է, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումները Սիրիայում՝ հատկապես Դեր Զոր նահանգում։ Հաղորդվել էր, որ դեկտեմբերի 19-ին ԻՊ-ի անդամները հարձակվել էին իշխանամետ ուժերի դիրքերի վրա՝ Դեր Զորի հարավ-արևմուտքում գտնվող Խարատա նավթային հանքավայրի շրջակայքում: Իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, Դեր Զորում ԻՊ-ի գործող ցանցերը հարձակումներ էին իրականացրել Սիրիայի վարչակարգի զինված ուժերի մարտական դիրքերի վրա, որի հետևանքով  սպանվել են 7 զինծառայողներ, վիրավորվել՝ ևս 17-ը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here