Սիրիայում ռուսական ռազմաբազայի ուղղությամբ 2 ԱԹՍ է արձակվել

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ երեկ Սիրիայում տեղակայված ռուսական ուժերն անօդաչու թռչող երկու սարք են խոցել:

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ռուսական զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ Հմեյմիմ ավիաբազայի ՀՕՊ-ը երկու ԱԹՍ է խոցել, որոնք արձակվել են «Իդլիբ նահանգի դեէսկալացիայի գոտում տեղակայված զինյալների կողմից»:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր կամ նյութական կորուստներ չկան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here