Սիրիացի ընդդիմադիրները Իդլիբում այրել են Թուրքիայի դրոշը (Տեսանյութ)

819

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունից հետո Սիրիայի այն քաղաքներում, որոնք վերահսկվում են սիրիական ընդդիմության կողմից, բողոքի ակցիաներ են սկսվել:

Շատ բնակիչները դավաճանություն են որակել ընդդիմության և վարչակարգի միջև հաշտեցման կոչը՝ այրելով Թուրքիայի դրոշը:
«Չնայած նրան, որ մենք գիտենք թուրքական դիրքորոշման ճշմարտացիությունը, արտգործնախարարը սխալ է թույլ տվել՝ հաշվի չառնելով մեր ժողովրդի զգայունությունը Ասադի և վարչակարգի նկատմամբ»,- գրել է Սիրիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մուստաֆա Սեջարին:

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Դեսպանների 13-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ անցյալ տարի հոկտեմբերին Բելգրադում կայացած Չմիավորման շարժման գագաթաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ:

Նա ընդգծել է Սիրիայի ընդդիմության և վարչակարգի միջև ինչ-որ կերպ հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ առանց դրան հասնելու կայուն խաղաղություն չի լինի:

Սակայն հաղորդվում է, որ «Anadolu» գործակալության արաբերեն բաժինը նյութից հանել է «հաշտություն» բառը՝ այն փոխարինելով «համաձայնություն» բառով։

Սիրիական կողմը այս կարճատև զրույցի վերաբերյալ դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արել: