Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հեռախոսազրույցին ու երկրների միջև ընթացող երկխոսությանը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք` հուլիսի 11-ին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: 

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here