Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհայի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան եղբայրական և բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող միջնորդություն, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 բանտարկյալի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։

Հավելեմ, որ գիտեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և ոչ արդյունավետ: Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here