Վրաստանի ապագան ԵՄ-ում է. Ղարիբաշվիլին գրավոր ուղերձներ է հղել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրավոր ուղերձներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։ Տեղեկությունը փոխանցում է

Ուղերձներում նշվել, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և այն այլընտրանք չունի: Նշվել է, որ Վրաստանի ժողովուրդը և կառավարությունն ակնկալում են, որ ԵՄ անդամ երկրներն այս շաբաթ կկայացնեն ռազմավարական և հեռանկարային որոշում, ինչը Վրաստանին կդնի անդամակցության բանակցությունների և, ի վերջո, Եվրամիության լիիրավ անդամակցության անշրջելի ճանապարհի վրա։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here