Տարբեր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել քաղաքացիական տների ուղղությամբ. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքներին նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որը որպես ապացույց ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:

«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:

Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»,- Facebook-ի իր օգտահաշվում գրել է Թաթոյանը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here