Տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ. ՀՀ ՊՆ

Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here