Տիգրան Աբրահամյան. «Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական-հասարակական գործիչների, գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին:

-Վերջերս Թուրքիան և Ադրբեջանը վավերացրեցին 2021թ. հունիսի 15-ին կնքված «Շուշիի հռչակագիրը»: Ըստ Ձեզ՝ որոնք են հայկական կողմերի համար այդ հռչակագրում առկա վտանգավոր դրույթները, և ինչ պետք է անեն կամ կարող են անել Հայաստանն ու Արցախը դրանցից բխող հավանական վտանգները մեղմելու կամ չեզոքացնելու ուղղությամբ:

Այդ հռչակագիրն ուղղված է երրորդ պետություններին, առաջին հերթին Հայաստանին, Արցախին, Ռուսաստանին և Իրանին՝ յուրաքանչյուրին իր մասով:

Ներկայումս դա ունի ոչ միայն հռչակագրային, այլ վավերացված փաստաթղթի կարգավիճակ: Հայաստանի հետ տարվող բանակցություններին զուգահեռ իր մեջ ագրեսիա պարունակող այդ փաստաթղթի վավերացումն իրականում խոսում է այն մասին, որ ռազմավարական տարածության մեջ, Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր են դրել իրենց նպատակներին հասնելու ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ ուժի կիրառման, որտեղ ունենալու են 100 տոկոսանոց համագործակցություն բոլոր ուղղություններով:

-Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով ականատես ենք աշխարհաքաղաքական լարվածության աննախադեպ աճի: Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը մեր տարածաշրջանի վրա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և արդյո՞ք կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսության գործընթացի վրա։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն այս պահին անուղղակի, սակայն որոշ ժամանակ հետո՝ ուղիղ ազդեցություն կարող է թողնել Հարավային Կովկասում: Ուկրաինայի հարցում բախվում են ՌԴ-ի, Չինաստանի, հավաքական առումով՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերը, և չի բացառվում, որ այդ դիմակայությունը տեղափոխվի այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկաս:


-Պարոն Աբրահամյան, Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների երկու հանդիպում։ Ինչպե՞ս եք Դուք և Ձեր ներկայացրած քաղաքական ուժը գնահատում այս գործընթացը։

Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով, որոնց ավանդականներից բացի ավելացել է, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հարցը:

Թուրքիան Հայաստանին իրականում համարում է թշնամի, հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ, գործուն մասնակցություն է ունեցել Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններին և ակնկալել, որ լուրջ արդյունք կարող ենք արձանագրել խիստ անտրամաբանական կլինի:

Հարցազրույց ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here