Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահին

Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալը։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է նրան։

Ըստ հաղորդագրության` քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here