Ֆիդանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել թուրքական TRT լրատվամիջոցը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ֆիդանը հայտնել է, որ ԹԱՄԺ-ում շարունակվում է Շվեդիայի անդամակցության հետ կապված գործընթացը։

Անդրադառնալով F-16-երի վաճառքին՝ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ սպասում են, որ «ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը կգործի դաշնակցային ոգուն համապատասխան և կիրականացնի ստանձնված պարտավորությունները»։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Գազայում ընթացող վերջին զարգացումները, ինչպես նաև Կիպրոսի հարցը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here