Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարն ընդգծել է երկրի շարունակական աջակցությունը Հայաստանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն երկրի դիվանագիտական կորպուսին ուղղված իր խոսքում ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերեն և ֆրանսերեն գրառումներով տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև արդար և տևական խաղաղության ձգտումը՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here