Ֆրանսիան գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարևորությունը. դեսպան

Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվող ժառանգության հարցով զբաղվել և այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Արցախում ժառանգության պաշտպանության հարցում Ֆրանսիայի պշտոնական դիրքորոշմանը:

«Մեր երկրի նախագահն արտահայտվել է և ասել, որ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը արդյունք կտան և կկարողանանք աջակցել, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարողանա իրականանալ: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:

Իհարկե, դա բոլորովին այսօրվա թեմային չի վերաբերում, քանի որ նորարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի նպատակն է Հայաստանում ժառանգության վերականգնման ու այդ ոլորտի մասնագետների վերապատրաստմանը:

Ֆրանսիան մեծապես գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարևորությունը: Դա քննարկման նյութ է եղել Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին:

Մենք կարծում ենք, որ լավագույն ձևաչափը ԼՂ-ում ժառանգության վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափն է: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավվի այս հարցում»,-ասաց նա:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here