Հետախուզվող ադրբեջանցի հանցագործը հայտնաբերվել է Թուրքիայում և արտահանձնվել

652

Թուրքիան Ադրբեջանին է արտահանձնել այդ երկրի քաղաքացի 36-ամյա Ադիլով Սալեհ Վալեհին։ Վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված 2008թ․ Թարթարական շրջանում զինվորական զորամասի պահակակետի վրա զինված հարձակում կատարելու պատճառով։ Հարձակման ժամանակ մեկ զինծառայող էր զոհվել, ևս մեկը վիրավորվել էր։ ԴԵպքի վայրից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր գողացվել։

Կասկածյալին հաջողվել էր խուսափել արդարադատությունից և 2009թ․ մայիսի 14-ին նա փախել էր Իրան, որտեղ 2014-2019թթ․ անցկացրել էր բանտում։ Իսկ ազատ արձակվելուց հետո՝ մեկնել Թուրքիա։ 

Ադիլովը հայտնաբերվել և ձերբակալվել է Վան քաղաքում, ապա Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության և Թուրքիայի հատուկ ծառայության համագործակցությամբ տեղափոխվել է Ադրբեջան։