Մայիսի 18-ից Վրաստանում մեկնարկում է սահմանափակումների թուլացման 4-րդ փուլը

586

Մայիսի 18-ից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումների մեղմացման հերթական փուլը։ Երկրի կառավարությունը սահմանափակումները սկսել է աստիճանաբար թուլացնել ապրիլի 27-ից։ Երկրորդ փուլը եղել է մայիսի 5-ին, ապա՝ մայիսի 11-ին։ 

Ներկա փուլում արտոնվել են գործունեության որոշ տեսակներ, ինչպես օրինակ՝ առևտրի կենտրոնների և բացօթյա ռեստորանների գործունեությունը։ Հավաքների համար ավելի վաղ սահմանված «առավելագույնը 3 մարդ» սկզբունքը փոխարինվել է «առավելագույնը 10 մարդ» սահմանափակմամբ։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումների չեղարկման 6 փուլ է նախատեսված։ Առաջիկա շաբաթներին կարտոնվի բոլոր տեսակի փակ շուկաների և բոլոր տեսակի սննդի կետերի ու ռեստորանների գործունեությունը։ Վերջին փուլով կվեացվեն բոլոր սահմանափակումները, կարտոնվեն զվարճանքի, հանգստի, կրթական և մնացած բոլոր տեսակի գործունեությունները։

Վրանստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին։ Այն կշարունակվի մինչև մայիսի 22-ը։ Միաժամանակ գործում է պարետային ժամ՝ երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 06։00։