Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

2740

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտան են  հղել՝   Արցախի Հանրապետության  ներկայացուցիչների կողմից Մոսկվա կատարած այցի պատճառով:

Խոսքը ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի և Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է։

Ավելի վաղ Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։