Համավարակի թուլացումից հետո Սիրիայի կառավարությունն ու զինված ընդդիմությունը բանակցություններ կսկսեն

555

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Փեդերսենը հայտարարել է  Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև բանակցություններ սկսելու պայմանավորվածության մասին։ 

«Սիրիայի իշխանություններն ու ընդդիմադիրները պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրավիճակը թույլ տա Ժնևում կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Փեդերսենը։ 

Լրագրողների հետ անցկացրած առցանց ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կոնկրետ բանակցությունների ժամկետներ չի նշել՝ ավելացնելով, որ տեսակապով հնարավոր չի անցկացնել։ 

Վերջինը ԱՄՆ-ին ու Ռուսաստանին կոչ է արել օժանդակել Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին։