Իրանում 107-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

620

Իրանունում 107-ամյա կին է բուժվել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

«Շազենդ քաղաքից 107-ամյա կինը,  որը հոսպիտալացվել էր այաթոլլահ Խոնսարիի հիվանդանոց, հաղթահարել է կորոնավիրուսը»,- հայտնել են քաղաքի բժշկական գիտությունների համալսարանից:

Հաղորդվում է, որ պացիենտը տարիքի պատճառով դեռևս գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա վիճակը նորմալ է։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ Իրանում։ Ապրիլի 5-ին, կորոնավիրուսից բուժվել և հիվանդանոցից դուրս էին գրվել 100 և 106 տարեկան երկու հիվանդ։