ՀՀ-ում Իրանի դեսպան․ «Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև»

1152

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Հայաստան-Իրան առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Հայստանն Իրանի համար միջանցք է այլ երկրների՝ հատկապես եվրոպական երկրների հետ կապվելու համար։ Այս մասին հայտնում է իրանական պետական «İRNA» լրատվական գործակալությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում դեսպանը անդրադարձել է սահմանային անցակետերի հնարավորությունների օգտագործման, կորոնավիրուսի պայմաններում երկկողմ առևտրի իրականացման հարցերին։

Յարիջանյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների առևտրային հարաբերությունների հիմնական խնդիրները բանկային ոլորտի հետ են կապված։ Նա անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտի և ուղևորափոխադրումների իրականացման խնդիրներին։